Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանի պետական նախագծերի կառավարման մարտահրավերներն ու հնարավորությունները թեմայով» պանելային քննարկմանը
22.12.2025
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է «Հայաստանի պետական նախագծերի կառավարման մարտահրավերներն ու հնարավորությունները թեմայով» պանելային քննարկմանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը «Նախագծերի կառավարման համաժողով և մրցանակաբաշխություն 2025» միջոցառման շրջանակներում մասնակցել է «Հայաստանի պետական նախագծերի կառավարման մարտահրավերներն ու հնարավորությունները թեմայով» պանելային քննարկմանը:

Ավագ Ավանեսյանն իր խոսքում ընդգծել է պետական գնումների ոլորտում արդեն իրականացված և հնարավոր բարեփոխումների կարևորությունը նախագծերի ավելի արագ ընթացքի և թափանցիկության բարձրացման գործում: Անդրադառնալով պետական ու մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի հաջողությանը՝ նախարարի տեղակալը կարևորել է նախագծերի կառավարման մշակույթի զարգացմանն ուղղված միջոցառումների նախաձեռնումը և շարունակական խթանումը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...