Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) ղեկավար կոմիտեի ներկայացուցիչներին
31.10.2025
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) ղեկավար կոմիտեի ներկայացուցիչներին

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) ղեկավար կոմիտեի ներկայացուցիչներին։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ղարաբաղից տեղահանման հետևանքով առաջացած մարդասիրական և ինտեգրացիոն խնդիրների արագ լուծման գործում ՀՀ Կառավարությանը ցուցաբերված աջակցության, ինչպես նաև համագործակցության շարունակականության ապահովման համար։

Նախարարի տեղակալը կարևորել է Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի դերակատարությունը՝ ընդգծելով, որ GCFF-ի միջոցների շնորհիվ Հայաստանը կարողացել է պահպանել ֆինանսական կայունությունը և իրականացնել բարեփոխումներ սոցիալական պաշտպանության և բնակարանային աջակցության ծրագրերի շրջանակներում։

Ֆինանսների նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ ուղղված սոցիալական և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և յուրաքանչյուր տեղահանված ընտանիքի համար արժանապատիվ ու ապահով կյանքի պայմանների ստեղծմանը։

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: