Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յենս Հագենի հետ
25.11.2025
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յենս Հագենի հետ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը հանդիպել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յենս Հագենի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են KfW-ի հետ համագործակցության շրջանակներում ջրային, էներգետիկ և այլ ոլորտներում իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք», «Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման», ինչպես նաև «ՀՀ-ում գյուղատնտեսական ապահովագրության սխեմայի աջակցման» ծրագրերի ընթացիկ իրավիճակին, առկա խնդիրներին, իրականացման ժամկետներին և դրանց ուղղությամբ նախանշվող հետագա քայլերին:

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում հետագա համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով երկկողմ գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության մի շարք աշխատակիցներ կամավորության սկզբունքով պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ

ՀՀ ֆինանսների նախարարության մի շարք աշխատակիցներ կամավորության սկզբունքով պատվաստվել են սեզոնային գրիպի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, դեկտեմբերի 3-ին` ժամը 11:00-13:00 և 15:00-17:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (