Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում
15.05.2025
ՀՀ ֆինանսների նախարարության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում

ՀՀ ֆինանսների նախարարության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության, մասնավորապես՝ Ֆինանսների և տնտեսագիտության ազգային ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Պետական ներքին ֆինանսական հսկողության (PIFC) հայեցակարգի ներկայացում» թեմայով հանդիպում:

Հանդիպման շրջանակներում Հոլանդիայից ժամանած փորձագետները ներկայացրել են հանրային ֆինանսների կառավարման և ներքին հսկողության համակարգերի զարգացման ոլորտում Նիդերլանդների փորձը, ինչպես նաև քննարկել հետևյալ առանցքային թեմաները․ 

  • Նիդերլանդների պետական կառավարման և բյուջետային համակարգի առանձնահատկությունները,
  • PIFC հայեցակարգի նպատակն ու կիրառական նշանակությունը,
  • տարատեսակ հսկողական համակարգերի ներկայացում (EU, SIGMA և COSO մոդելներ և այլն),
  • ֆինանսական կառավարման և հսկողության ու ներքին աուդիտի համակարգը Նիդերլանդներում:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ 30 գլխավոր քարտուղարներ կամ գլխավոր քարտուղարների տեղակալներ, ինչպես նաև շուրջ 16 մարմինների ներքին աուդիտորներ։

Դասընթացն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով՝ ապահովելով մասնակիցների ներգրավվածությունը և գործնական օրինակների քննարկումը։

ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է իրականացնել կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր՝ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում միջազգային ստանդարտներին համապատասխանության և պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։

Նորություններ  ➤

Նորության նկար

Նիդերլանդների ֆինանսների նախարարությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացի համակարգման վարչության աջակցությամբ կազմակերպել են աշխատաժողով

ՀՀ ֆինանսների նախարարության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Նիդերլանդների ֆինանսների նախարարությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացի համակարգման վարչության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝ hանրային հետաքրքրություն ներկայաց...