23.12.2025
ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը ստորագրել են համագործակցության հուշագիր
ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:
Հուշագրի նպատակն է խթանել պետական կառույցների և մշակութային հաստատությունների միջև սերտ համագործակցությունը և միաժամանակ նպաստել պետական ծառայողների մշակութային կյանքի ակտիվացմանը, ինչպես նաև նրանց հետաքրքրությունների շրջանակի ընդլայնմանը:







