Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
04.07.2025
ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ,

Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում համակարգում առաջացած ծրագրային խնդրով պայմանավորված՝ հնարավոր չէ ներկայացնել մասնակցության հայտեր: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ նշված ընթացակարգի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել թղթային եղանակով՝ համաձայն ստորև ներկայացված կարգի:

3.1 Մասնակիցը ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով ընթացակարգի մասնակցության հայտը ներկայացնում է՝ հիմք ընդունելով նշված ընթացակարգի հրավերը և հաշվի առնելով ստորև ներկայացված առանձնահատկությունները։

Մասնակցության հայտերը անհրաժեշտ է մինչև ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով հրավերում նշված հայտերի ներկայացման ժամկետը թղթային տարբերակով ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենք, 114 սենյակ:

Մասնակցի կողմից ներկայացվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային կրիչի վրա, որ դրվում է փակ սոսնձված ծրարում, ծրարի վրա նշվում է պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն), ընթացակարգի ծածկագիրը, «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը, ինչպես նաև մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը: Ընդ որում՝ մասնակցի կողմից հաստատվող փաստաթղթերը հաստատվում են էլեկտրոնային ստորագրությամբ:

Ընթացակարգի հայտերը ստանում և հայտերի գրանցամատյանում դրանք գրանցում է հանձնաժողովի քարտուղար Լուսինե Սահակյանը։ Հայտերը քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ դրանց ստացման հերթականության` գրանցամատյանում նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով դրա մասին տրվում է տեղեկանք։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը գրանցամատյանում չեն գրանցվում և ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարի կողմից վերադարձվում են:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...