ՀՀ ֆինանսների նախարարությունը փնտրում է մասնագետ, որը կմասնակցի Ֆինանսների նախարարության իրավասության շրջանակում պետական ֆինանսների վիճակագրության կազմակերպման մեթոդաբանության մշակմանը և կատարելագործմանը, ինչպես նաև պետական ֆինանսների վիճակագրական տվյալների հավաքագրման, գրանցման, մշակման և ամփոփման, վիճակագրության տվյալների բազայի ստեղծման, վարման, պահպանման և արդիականացման աշխատանքներին:
Նկարագրություն
Մասնակցություն պետական ֆինանսների վիճակագրության կազմակերպման մեթոդաբանության մշակման և կատարելագործման աշխատանքներին՝ միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությանը (GFSМ) համապատասխան, մասնակցություն պետական ֆինանսների վիճակագրական տվյալների հավաքագրման, գրանցման, մշակման և ամփոփման, վիճակագրության տվյալների բազայի ստեղծման, վարման, պահպանման և արդիականացման աշխատանքներին, մասնակցություն պետական ֆինանսների վիճակագրության տեղեկատվության և մեթոդաբանական տվյալների հրապարակայնության, թափանցիկության ու մատչելիության ապահովման աշխատանքներին:
Պարտականություններ
- ուսումնասիրել պետական մարմինների, ինչպես նաև նրանց կողմից ձևավորված մարմինների հետ վիճակագրական տեղեկատվության հավաքագրման ոլորտում առկա վիճակը և հավաքագրել անհրաժեշտ տեղեկատվություն.
- հավաքագրել վիճակագրական տեղեկատվություն տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց կողմից ձևավորված մարմինների աշխատանքների վերաբերյալ.
- պետական ոչ առևտրային կազմակերպություններին, համանքային ոչ առևտրային կազմակերպություններին, պետական բաց բաժնետիրական ընկերություններին և պետական հիմնադրամներին տրամադրել միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ հաշվետվությունների լրացման մեթոդական ուղեցույցներ, նրանցից ստացած տեղեկատվության հիման վրա կատարել ներոլորտային համախմբման աշխատանքներ.
- հավաքագրել պետական ֆինանսների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, գրանցել և ստեղծել վիճակագրական տվյալների բազա, կատարել վարման և պահպանման աշխատանքներ:
Կրթությունը
Բարձրագույն կրթություն մաթեմատիկայի, վիճակագրություն, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, ֆինանսների կառավարման, կառավարման կամ հարակից բնագավառներում
Անգլերենի տիրապետում B2 և բարձր մակարդակի:
Անհրաժեշտ հմտություններ
Քննական մտածելակերպ
Ծրագրերի մշակում
Հաշվետվությունների մշակում
Տվյալների հետ աշխատանք
Ժամանակի կառավարում
Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
Հաղորդակցության հմտություններ
Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը՝
Տնտեսագիտության, ֆինանսավարկային կամ վիճակագրության բնագավառներում մեկ տարվա աշխատանքային ստաժ:
Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ. փետրվարի 24-ը՝ hrm@minfin.am էլ.փոստին ուղարկելով հայերեն ինքնակենսագրական տվյալները:
Նամակի թեմա դաշտում լրացնել Պետական ֆինանսների վիճակագրության բաժին: