ՀՀ ֆինանսների նախարարությունը փնտրում է մասնագետ, որը կիրականացնի Ֆինանսների նախարարության իրավասության շրջանակում պետական ֆինանսների վիճակագրության կազմակերպման մեթոդաբանության մշակման և կատարելագործման, ինչպես նաև պետական ֆինանսների վիճակագրական տվյալների հավաքման գրանցման, մշակման և ամփոփման, վիճակագրության տվյալների բազայի ստեղծման, վարման, պահպանման և արդիականացման աշխատանքները:
Նկարագրություն
Պետական ֆինանսների վիճակագրության կազմակերպման մեթոդաբանության մշակում և պարբերաբար վերանայում՝ միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությանը (GFSМ) համապատասխան, պետական ֆինանսների վիճակագրական տվյալների հավաքում, գրանցում, մշակում և ամփոփում, պետական ֆինանսների վիճակագրության տեղեկատվության և մեթոդաբանական տվյալների հրապարակայնության, թափանցիկության ու մատչելիության աշխատանքների իրականացնում:
Պարտականություններ
- մշակել միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությանը (GFSM) համապատասխան պետական ֆինանսների վիճակագրության մեթոդաբանություն, հաշվետվությունների լրացման մեթոդական ուղեցույցներ և կազմել բյուջեի դասակարգումների բառարան, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում թարմացնել ու վերանայել.
- մշակել պետական ֆինանսների վիճակագրության մեթոդաբանական տվյալների հրապարակայնության, թափանցիկության ու մատչելիության աշխատանքների կատարման ընթացակարգերը.
- ուսումնասիրել միջազգային պրակտիկայում գոյություն ունեցող ոլորտը կարգավորող իրավական ակտերը և ներկայացնել համապատասխան մասնագիտական առաջարկություններ.
- կատարել առանձին ոլորտային ուսումնասիրություններ, դրանց հիման վրա պարբերաբար պատրաստել շնորհանդեսներ ու տեղեկանքներ, կազմել զեկույցներ.
- մշակել Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև այլ նախարարությունների և գերատեսչությունների, պետական և ոչ պետական այլ մարմինների հետ համատեղ պետական ֆինանսների վիճակագրությանը առնչվող օրենքներ և այլ իրավական ակտերի նախագծեր.
- պատասխանել կազմակերպություններից, նախարարություններից, պետական և ոչ պետական այլ մարմիններից ստացվող՝ պետական ֆինանսների վիճակագրությանը վերաբերող հարցումներին (նամակներին):
Կրթությունը
Բարձրագույն կրթություն մաթեմատիկայի, վիճակագրություն, սոցիոլոգիայի, տնտեսագիտության, ֆինանսների կառավարման, կառավարման կամ հարակից բնագավառներում
Անգլերենի տիրապետում B2 և բարձր մակարդակի:
Անհրաժեշտ հմտություններ
Քննական մտածելակերպ
Ծրագրերի մշակում
Հաշվետվությունների մշակում
Տվյալների հետ աշխատանք
Ժամանակի կառավարում
Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
Հաղորդակցության հմտություններ
Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը՝
Տնտեսագիտության, ֆինանսավարկային կամ վիճակագրության բնագավառներում երեք տարվա աշխատանքային ստաժ:
Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ. փետրվարի 24-ը՝ hrm@minfin.am էլ.փոստին ուղարկելով հայերեն ինքնակենսագրական տվյալները:
Նամակի թեմա դաշտում լրացնել Պետական ֆինանսների վիճակագրության բաժին