Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
15.10.2024
ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի փորձառու մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ ֆինանսների նախարարությունը փնտրում է փորձառու մասնագետի, որը պատասխանատու կլինի Կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրի նախագծի մշակման, պետական պարտքի ցուցանիշների ծրագրավորման, Կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրի իրագործման և ներդրման, դիտարկման և հարակից այլ գործառույթների իրականացման համար:

Պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժին

Նկարագրություն

Կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրի նախագծի մշակում, պետական պարտքի ցուցանիշների ծրագրավորում, կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրի իրագործումը և ներդրման դիտարկում, ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունների ու պայմանների հետազոտում, պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման ծրագրերի կազմում, պետական պարտատոմսերի, ինչպես նաև ֆինանսական շուկաների այլ հատվածներում տեղի ունեցող զարգացումների դիտարկում և համապատասխան ֆինանսական գործիքների կիրառում, առաջնային դիլերների ընտրություն, նրանց կողմից առաջնային և երկրորդային շուկաներում ստանձնած պարտավորությունների կատարման դիտարկում, գնահատում և անհրաժեշտության դեպքում պատժամիջոցների կամ խրախուսման միջոցների կիրառում, գանձապետական միասնական հաշվի միջոցների կառավարում, վարկային պայմանագրերի նախագծերի պատրաստում, ակնկալվող վարկերի պայմանների ուսումնասիրում, արտոնյալության աստիճանի գնահատում և նոր վարկային պարտավորությունների ստանձնման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, պետական պարտքի, հարկաբյուջետային գործառնությունների և մակրոտնտեսական ու դրամավարկային  ցուցանիշների փոխազդեցության վերլուծություն, մասնակցություն հարկաբյուջետային և դրամավարկային կարճաժամկետ քաղաքականությունների կոորդինացման և այլն: 

Պարտականությունները

  • կառավարության պարտքի կառավարման ռազմավարության նախագծի մշակման նպատակով ուղենշային ցուցանիշների սահմանում, տվյալների հավաքագրում, վերլուծությունների կատարում, ներքին և արտաքին աղբյուրներից ֆինանսավորման ծավալների հստակեցում,
  • կառավարության պարտքի կառավարման ռազմավարության իրագործման նպատակով պետական պարտատոմսերի թողարկման հրամանի նախագծի մշակում, պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման և հետգնման աճուրդային համակարգով իրականացվող պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխման, փոխանակման և հետգնման աճուրդների կատարում, միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող զարգացումների դիտարկում, արտարժութային պետական պարտատոմսերի նախապատրաստական և թողարկման գործընթացի կատարում.
  • պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորությունների ու պայմանների հետազոտում.
  • պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման տարեկան, եռամսյակային և ամսական ծրագրերի մշակում.
  • պետական պարտատոմսերի, ինչպես նաև ֆինանսական շուկաների այլ հատվածներում տեղի ունեցող զարգացումների դիտարկում, Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության կառավարման նպատակով իրականացվող գործիքների մշտադիտարկում և համապատասխան ֆինանսական գործիքների կիրառում.
  • պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաներում առաջնային դիլերների վարքագծի մշտադիտարկում, ամփոփում և վարքագծի գնահատում, առաջնային դիլերի կարգավիճակ շնորհելու կամ այդ կարգավիճակից զրկելու վերաբերյալ առաջնային դիլերների ընտրության և գնահատման գործընթացի կատարում.
  • պետական պարտքի, հարկաբյուջետային գործառնությունների և մակրոտնտեսական ու դրամավարկային ցուցանիշների փոխազդեցության վերլուծության կատարում, հարկաբյուջետային և դրամավարկային կարճաժամկետ քաղաքականությունների կոորդինացման նպատակով անցկացվող քննարկումների կազմակերպում, տվյալների փոխանակման  և անհրաժեշտ վերլուծական աշխատանքների իրականացում.
  • պետական պարտատոմսերի առաջնային շուկայի զարգացման նպատակով պարտատոմսերի տեղաբաշխման նոր եղանակների և ֆինանսական նոր գործիքների նախագծման աշխատանքների կատարում, պետական պարտքի գործառնությունների իրականացման ընթացակարգերը նկարագրող հայեցակարգերի և ուղեցույցերի մշակման աշխատանքների կատարում:

Կրթությունը

Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, կառավարման կամ հարակից բնագավառներում

Անգլերենի տիրապետում B2 և բարձր մակարդակի:

Անհրաժեշտ հմտություններ

  • Հաղորդակցության հմտություններ
  • Աշխատակազմի կառավարում
  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Որոշումների կայացում
  • Ծրագրերի կառավարում
  • Վերլուծական հմտություններ
  • Փոփոխությունների կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում

 

Աշխատանքային ստաժը, աշխատանքի բնագավառում փորձը՝
կառավարման, տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում չորս տարվա աշխատանքային ստաժ:

Հետաքրքրված անձինք կարող են hrm@minfin.am էլ.փոստին՝ ուղարկելով հայերեն ինքնակենսագրական տվյալները: 

Նամակի թեմա դաշտում լրացնել Գործառնական բաժին

 

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...