Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Մարինե Մելիքյանը և մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը հանդիպել են ֆինանսական շուկայի մասնակիցների ներկայացուցիչների հետ
23.12.2025
ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Մարինե Մելիքյանը և մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը հանդիպել են ֆինանսական շուկայի մասնակիցների ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Մարինե Մելիքյանը և մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը հանդիպել են ֆինանսական շուկայի մասնակիցների՝ բանկերի, կենսաթոշակային ֆոնդերի, Հայաստանի ֆոնդային բորսայի, ինչպես նաև ներդրումային և ապահովագրական ընկերությունների և այլ ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Մարինե Մելիքյանը մասնակիցներին է ներկայացրել 2026թ. փոխառությունների տարեկան ծրագիրը: Մասնավորապես, ներկայացվել են 2026թ. հարկաբյուջետային շրջանակը, համախառն ֆինանսական կարիքն ու պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները, պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման պարտքային գործիքակազմը, պարտքի կառավարման ուղենշային ցուցանիշները, ինչպես նաև պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների օրացույցը:

Արշալույս Հարությունյանը ներկայացրել է ընթացիկ մակրոտնտեսական զարգացումները և կանխատեսումները: ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները պատասխանել են քննարկման շրջանակներում մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...