Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի գնահատման, հանրային ներդրումների կառավարման և ներքին աուդիտի քաղաքականության վարչության պետ Գարիկ Պետրոսյանը, բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանը և մասնագետ Ժանետա Վարդանյանը հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գործընկերների և ԳՀՖԻ-ի ներկայացուցիչների հետ
14.11.2025
ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի գնահատման, հանրային ներդրումների կառավարման և ներքին աուդիտի քաղաքականության վարչության պետ Գարիկ Պետրոսյանը, բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանը և մասնագետ Ժանետա Վարդանյանը հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գործընկերների և ԳՀՖԻ-ի ներկայացուցիչների հետ

ՀՀ ֆինանսների նախարարության ծրագրերի գնահատման, հանրային ներդրումների կառավարման և ներքին աուդիտի քաղաքականության վարչության պետ Գարիկ Պետրոսյանը, բյուջետային գործընթացի համակարգման վարչության պետ Ռուզաննա Գաբրիելյանը և նույն վարչության մասնագետ Ժանետա Վարդանյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ ֆինանսների նախարարության գործընկերների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ծրագրային բյուջետավորման և բյուջետային ծրագրերի գնահատման ուղղություններով համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները։ Մասնավորապես՝ ներկայացվել և քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված ծրագրերի գնահատման մեթոդաբանության փորձարկման արդյունքները, ինչպես նաև դրա հետագա զարգացումների հնարավոր ուղիները։

Փորձի փոխանակման շրջանակում ՀՀ ՖՆ ներկայացուցիչները հանդիպել են նաև ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Նիկոլայ Բեգչինի և նախարարության այլ ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրային բյուջետավորմանը, ծրագրերի գնահատման գործիքակազմի կատարելագործմանը և այս ոլորտներում երկու երկրների միջև հետագա համագործակցության հնարավորություններին։

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության մի շարք աշխատակիցներ կամավորության սկզբունքով պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ

ՀՀ ֆինանսների նախարարության մի շարք աշխատակիցներ կամավորության սկզբունքով պատվաստվել են սեզոնային գրիպի...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, դեկտեմբերի 3-ին` ժամը 11:00-13:00 և 15:00-17:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (