02.06.2025
ՀՀ ֆինանսների նախարարությունը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալել է նախարարության աշխատակիցների երեխաներին
ՀՀ ֆինանսների նախարարությունը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալել է նախարարության աշխատակիցների երեխաներին: Զրույցի ձևաչափով հանդիպման ընթացքում մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մասնագետները երեխաներին հեշտ և հասկանալի լեզվով պատմել են, թե ինչով է զբաղվում ՀՀ ֆինանսների նախարարությունը, և թե ինչու է ընդհանրապես կարևոր զբաղվել սիրելի գործով:
Երեխաները մասնակցել են ժամանցային խաղերին և քննարկումներին, ինչպես նաև ստացել փոքրիկ հուշանվերներ։