Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարությունը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» խորագրով միջոցառմանը
16.09.2025
ՀՀ ֆինանսների նախարարությունը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» խորագրով միջոցառմանը

ՀՀ ֆինանսների նախարարությունը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» խորագրով միջոցառմանը։

Այս նախաձեռնության շրջանակներում աշխատակիցները ներկայացրել են նախարարության գործունեության հիմնական ուղղությունները՝ հնարավորություն տալով ուսանողներին և շրջանավարտներին ավելի մանրամասն ծանոթանալու մասնագիտական զարգացման հեռանկարներին, ինչպես նաև աշխատանքի և պրակտիկայի հնարավորություններին։

Ցուցահանդեսի ընթացքում ուսանողները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ծանոթացել նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին և դրանցում ներգրավվելու հնարավորություններին։

Նման միջոցառումները կարևոր հարթակ են ուսանողների և պետական կառույցների միջև կապի ամրապնդման և երիտասարդ մասնագետներին պետական կառավարման համակարգում ներգրավելու համար:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման արարողությանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ACCA որակավորում ստացած նոր անդամների վկայականների հանձնման...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին` ժամը 11:00-13:00, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թ...