Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Գյումրու մասնաճյուղի ուսանողներին
16.05.2025
ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Գյումրու մասնաճյուղի ուսանողներին

ՀՀ ֆինանսների նախարարությունը հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Գյումրու մասնաճյուղի ուսանողներին:

Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Հայկանուշ Տեր-Վարդանյանը ուսանողներին է ներկայացրել նախարարության համալրման հնարավորությունները և մասնագիտական աճի հեռանկարները։

Ապա մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանն ապագա տնտեսագետներին ներկայացրել է հարկաբյուջետային քաղաքականության մշակման առանձնահատկություններն ու հիմնական սկզբունքները, ինչպես նաև անդրադարձել նախարարության հիմնական գործառույթներին, խոսել պետական ֆինանսների կառավարման առանցքային սկզբունքների մասին։

Հանդիպումն անցել է ակտիվ քննարկման ձևաչափով, ուսանողները հնարավորություն են ունեցել հնչեցնելու իրենց հետաքրքրող հարցերը և հանդես եկել առաջարկություններով:

Նորություններ  ➤

Նորության նկար

Նիդերլանդների ֆինանսների նախարարությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացի համակարգման վարչության աջակցությամբ կազմակերպել են աշխատաժողով

ՀՀ ֆինանսների նախարարության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Նիդերլանդների ֆինանսների նախարարությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացի համակարգման վարչության...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝ hանրային հետաքրքրություն ներկայաց...