ՀՀ ֆինանսների նախարարության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Նիդերլանդների ֆինանսների նախարարությունը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացի համակարգման վարչության աջակցությամբ կազմակերպել են աշխատաժողով` «Ծրագրային բյուջետավորման կատարողականի գնահատում» թեմայով։
ՀՀ ֆինանսների նախարարության և այլ գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների համար կազմակերպված աշխատաժողովը վարել են ՏՀԶԿ հանրային կառավարման և բյուջետավորման բաժնի վերլուծաբանները:
Երկու օրվա ընթացքում շուրջ 50 մասնակիցներ ծանոթացել են պետական բյուջեի և կառավարության առաջնահերթությունների միջև փոխկապակցվածության, նպատակների և վերջնական արդյունքների մշակման և դրանց արտացոլման հիմնադրույթներին: