ԹԵԺ ԳԻԾ
Սպառողական վարկեր` սպայական անձնակազմին
30.03.2016
Սպառողական վարկեր` սպայական անձնակազմին

Սպառողական վարկեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական կոչում ունեցող ծառայողների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության զինվորական կոչում ունեցող և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոչում ունեցող ծառայողների համար:

2013թ.-ից ներդրված ՀՀ կառավարության սպառողական վարկերի այս ծրագիրը նախատեսված է զինվորական և ոստիկանական ծառայողների որոշակի խմբերի համար՝ ձեռք բերելու կենցաղային տեխնիկա վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորմամբ և շահավետ պայմաններով: Վարկերը տրամադրվում են առավելագույնը 7 տարի մարման ժամկետով (վարկառուի համաձայնությամբ վարկերը կարող են տրամադրվել ավելի կարճ ժամկետով) և 12 տոկոս տարեկան դրույքաչափով, որից 2 տոկոսը սուբսիդավորում է պետությունը:Ընտանիքում 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող վարկառուների համար 12 տոկոս տարեկան դրույքաչափով տրամադրված սպառողական վարկերից պետության կողմից սուբսիդավորվում է տոկոսադրույքի 3 տոկոսային կետին համարժեք մասը:

ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմի ու ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության միջին, ավագ և գլխավոր կոչումներ ունեցող ծառայողների համար՝ յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 1.000.000 դրամ:

ՀՀ պաշտպանության նախարարության շարքային և ենթասպայական կազմի (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմի ու ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար՝ յուրաքանչյուր վարկառուի հաշվով նախատեսված է առավելագույնը 500.000 դրամ:

ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության կրտսեր, միջին, ավագ և ՀՀ ԿԱ ոստիկանության միջին, ավագ, գլխավոր սպայական անձնակազմին կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով ՀՀ առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագիր

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունը հաստատեց 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսային եւ 2022-2026 թթ. պարտքի բեռի նվազեցման ծրագրերը

Հարցը ներկայացրել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նշել, որ 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը կառուցված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագրով սահմանված նպատակների եւ քաղաքականությունների առաջնահերթություններին համապատասխան եւ...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ ներքին աուդիտորների մասնագիտական վերապատրաստման դասընթացների վերբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 13-ից սկվելու են ՀՀ հանրային հատվածի որակավորում ունեցող ներքին աուդիտորների շարունակական մասնագիտական վերապատրաստման դասընթացները:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կողմից կնքված պայմանագրի և հաշիվ վավերագրերի վերաբերյալ

  • Էլեկտրական սարքերի, սարքավորումների վերանորոգման և պահպանման ծառայությունների մատուցման պայմանագիր
  • Ապրանքների առաքման հաշիվ...