Эл. почта
ЛИНИЯ
Эл. почта
Տեղի է ունեցել Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի առաջին նիստը
01.09.2020
Տեղի է ունեցել Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի առաջին նիստը

ՀՀ ֆինանսների նախարարությունում օրերս կազմակերպվել է Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի առաջին նիստը։

Նիստի օրակարգային հարցերից մեկը եղել է «Աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրի վարման կարգը և ռեեստրում ներառվող տվյալների նվազագույն ցանկը սահմանելու մասին» ՀՎԽ որոշման նախագծի քննարկումը։ Քննարկման արդյունքում նախագիծը միաձայն հավանության է արժանացել։

Բացի այդ, խորհրդի նիստում քննարկվել են նաև խորհրդի առաջիկա գործունեությանն առնչվող շատ հարցեր:

Մասնավորապես խորհրդի անդամների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդի նիստերը անցկացնել ավելի հաճախ և ավելի հագեցած օրակարգերով: Ինչպես նաև նիստի ընթացքում որոշվել է մինչև խորհրդի նիստերի կազմակերպումը օրակարգում ընդգրկվելիք հարցերն աշխատանքային կարգով մանրամասն քննարկել խորհրդի անդամների կողմից ներկայացվող գերատեսչությունների հետ:

Բացի այդ, մասնագիտական հանրության հետ կապն ակտիվացնելու նպատակով որոշվել է այդ նախագծերը ներկայացնել նաև հանրային քննարկման: