Эл. почта
ЛИНИЯ
Эл. почта
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի շնորհավորանքը Անկախության օրվա առթիվ
21.09.2020
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի շնորհավորանքը Անկախության օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովրդի անկախության կամարտահայտման արդյունքում այսօր ապրում ու արարում ենք ազատ և անկախ Հայաստանում: Անկախությունն ի վերուստ տրված չէ որևէ ազգի ու ժողովրդի, այլ երկարատև և ծանր պայքարի արդյունք է, որը պետք է գնահատել ու վերարժևորել: Աշխարհում կան բազմաթիվ ժողովուրդներ, բայց դրանցից քչերին է հաջողվել ստեղծել անկախ պետություն: Մեր երկիրը անցած 29 տարիների ընթացքում հաղթահարել է բազում դժվարություններ՝ պատերազմ, սոցիալ-տնտեսական ճգնաժամ: Սակայն հայ ժողովրդի կամքը ամուր է, և շատ ծրագրեր ու նպատակներ դեռ կան, որ պետք է իրագործվեն ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունում: Անկախությունը բարձրագույն արժեք է բոլորիս համար: Ուստի յուրաքանչյուրս պետք է հպարտությամբ և մեծ արժանապատվությամբ կրենք անկախ Հայաստանի քաղաքացի լինելու պատիվը, մեր քայլերն ուղղենք Հայրենիքի ծաղկման, բարօրության, ֆինանսական ու տնտեսական կայունության համար: