Эл. почта
ЛИНИЯ
Эл. почта
ՀՀ ֆինանսների փոխնախարարը ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
27.01.2021
ՀՀ ֆինանսների փոխնախարարը ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Հունվարի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) փոխտնօրեն Բերտրան Վալկենարի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը: Հայկական կողմը նշել է, որ ԶՖԳ-ն Հայաստանի, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսների նախարարության համար կարևոր գործընկեր է:

Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել  ընթացիկ ծրագրերին առնչվող հարցերի, այդ թվում՝ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի ներկա վիճակը և դրա շրջանակում հետագա համագործակցության հնարավորությունները: Միաժամանակ, ընդգծվել է տարբեր ոլորտներում ԶՖԳ-ի կողմից տեխնիկական աջակցության ուղղությամբ հետագա փոխգործակցության ակտիվացման կարևորությունը: