Эл. почта
ЛИНИЯ
Эл. почта
Ռազմական դրությամբ պայմանավորված պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կավելանան 40 միլիարդով. Բյուջեի փոփոխությունները ընդունվեցին
07.10.2020
Ռազմական դրությամբ պայմանավորված պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կավելանան 40 միլիարդով. Բյուջեի փոփոխությունները ընդունվեցին

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 89 «կողմ» ձայներով ընդունել է «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Այսպիսով, ռազմական գործողություններով պայմանավորված Հայաստանի պետական բյուջեով ընթացիկ ծախսերը կավելացվեն 40 մլրդ դրամով:

«Մենք համոզված ենք, որ այս փոփոխությունները հնարավորություն կտան համարժեքորեն արձագանքել այն խնդիրներին, որոնց մենք ստիպված ենք եղել առերեսվել այս ընթացքում։ Նման տեսքով նախագծի հաստատումը մեզ հնարավորություն կտա լուծել ծագած խնդիրները»,- իր խոսքում հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նշենք, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի համաձայն՝ Կառավարությունը ռազմական դրություն հայտարարվելուց հետո՝  ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում ընթացիկ տարվա պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: