Эл. почта
ЛИНИЯ
Эл. почта
Տեղաբաշխվել են 30 տարի մարման ժամկետով գանձապետական պարտատոմսեր
14.10.2020
Տեղաբաշխվել են 30 տարի մարման ժամկետով գանձապետական պարտատոմսեր

Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2050 թվականի հոկտեմբերի 29-ին մարվող 9.75 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ պետական գանձապետական երկարաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ՝ 20 մլրդ դրամ ծավալով:

Պահանջարկը 2.5 անգամ գերազանցել է առաջարկը՝ կազմելով 50 մլրդ 123 մլն դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3226 տոկոս է, իսկ սահմանային եկամտաբերությունը` 9.3900 տոկոս:

Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած լրացուցիչ աճուրդի ընթացքում տեղաբաշխվել է ևս 3.99 մլրդ դրամ ծավալով պարտատոմս:

Տեղաբաշխումից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 26 մլրդ դրամ: