Эл. почта
ЛИНИЯ
Эл. почта
Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը
20.01.2021
Տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը

ՀՀ ֆինանսների նախարարությունում հունվարի 20-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսական և հարկային ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կառույցների՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգում եղել է երկու հարց՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է գյուղատնտեսական կոոպերատիվների հարկային խնդիրների լուծմանը:

Օրակարգային երկրորդ և հիմնական հարցը եղել է հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումների ցանկը, որը ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել էր 2020-ի դեկտեմբերի 30-ին:

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու դիտողությունները երկրում իրականացվող հարկային քաղաքականության, ոլորտում կատարվող փոփոխությունների վերաբերյալ և ներկայացրել առաջարկություններ:

Քննարկման արդյունքներով մասնակից հասարակական կազմակերպությունների մտահոգություններն ու  առաջարկությունները կքննարկվեն ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացվելիք գործողությունների ծրագրի նախագծի մշակման ժամանակ: