Эл. почта
ЛИНИЯ
Эл. почта
Վերապատրաստման դասընթացներ՝ Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչությունում
09.02.2021
Վերապատրաստման դասընթացներ՝ Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչությունում

Փետրվարի 8-9-ին Հայաստանի ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչությունը կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ՝ գնումների գործընթացի մանրամասներին ծանոթանալու, հմտություններ ձեռք բերելու նպատակով:

Վերապաստրաստման դասընթացը հիմնականում կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների համար, որոնք ակտիվորեն մասնակցում են ՀՀ պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի իրականացման համար հայտարարվող պետական գնումների գործընթացին:

ՀՀ ՖՆ գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը ներկայացրել է գնումների պլանի տեխնիկական և բովանդակային փոփոխություններին, գնումների գործընթացի նրբություններին:

Սերգեյ Շահնազարյանը պատասխանել է վերապատրաստման դասընթացի մասնակիցների հարցերին:

Նաև պայմանավորվել են իրականացման փուլում  հարցեր կամ խնդիրներ ծագելու դեպքում դիմեն ՀՀ ՖՆ գնումների քաղաքականության վարչության աշխատակիցների օգնությանը: