PK ! z!0:- - [Content_Types].xml
PK ! N N _rels/.rels
PK ! > > word/_rels/document.xml.rels
PK ! Yo o word/document.xml
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ ՑՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի N202-Ն որոշման պահանջների կատարման և պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների կողմից 2021թ. գործունեության արդյունքներով ՀՀ 2022թ. պետական բյուջե շահութաբաժիններ վճարելու մասին առաջարկությունների ներկայացման գործընթացի շրջանակներում անհրաժեշտ հաշվետվական փաթեթների Excel-ային ձևերի լրացմանԸնդհանուր դրույթներExcel-ային եղանակով կազմվող այս փաթեթները, ինչպես և նախորդ տարիներին, իրենցից ներկայացնում են պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Ընկերություններ) կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման համակարգված հաշվետվական-տեղեկատվական ամբողջական բազա, որտեղ մեկ Excel-ի ֆայլի մեջ ներառված են ՀՀ պետական և տարածքային կառավարման մարմիններից (այսուհետ` Լիազորված մարմիններ) յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մեկ Լիազորված մարմնի կառավարմանը վերապահված բոլոր Ընկերությունների մասով հաշվետվական փաթեթի բոլոր ձևերը` ամփոփ առաջարկությունը (ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի N202-Ն որոշման N2 հավելվածի ձևով), ֆինանսական հաշվետվությունները (հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությանը համապատասխան) և շահութաբաժնի հաշվարկները (ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006թ. նոյեմբերի 30-ի N1110-Ն հրամանով հաստատված ձևով): Ֆայլի ներսում դրանք բանաձևերով ու հղումներով (լինկերով) կապակցված են միմյանց, ինչի շնորհիվ Լիազորված մարմինների համապատասխան մասնագետներին մնում է միայն մուտքագրել տվյալ Լիազորված մարմնի կառավարմանը վերապահված Ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվետվական (ֆինանսական հաշվետվություններում և շահութաբաժնի հաշվարկներում առկա) ցուցանիշներն՝ ըստ համապատասխան վանդակների:Այսպիսով, յուրաքանչյուր Լիազորված մարմնի համար նախատեսված Excel-ի ֆայլում յուրաքանչյուր Ընկերության համար նախատեսված է 1 (մեկ) վահանակ` Excel-ի Sheet, ինչի արդյունքում հաշվետվական տվյալների մուտքագրումից հետո հանրագումարային ցուցանիշները կհաշվեգրվեն համապատասխան վանդակներում, և միևնույն ժամանակ ամփոփ առաջարկության վահանակում (ֆայլի 1-ին Sheet-ում) կարտացոլվեն վերջնական ամփոփ տվյալները: Ֆայլն ամբողջությամբ պաշտպանված (պրոտեկտավորված) է, հետևաբար լրացման են ենթակա միայն այն վանդակները, որոնք թույլ կտա համակարգչային ծրագիրը (այսինքն` բաց են լրացման համար):Հաշվետվական ձևերի լրացման գործընթացի քայլային նկարագրությունՔայլ 1 – Ամփոփ առաջարկության վահանակի (ֆայլի 1-ին Sheet) Որոշում եմ հատվածում (ձախ վերին անկյունում՝ A-C սյունակներում)՝ - 5-րդ և 7-րդ տողերում նշվում են լիազորված մարմնի ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը, - 9-րդ տողում դրվում է լիազորված մարմնի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությունը՝ դրա առկայության և հաշվետվական փաթեթների Excel-ային ձևերը միաժամանակյա վավերացման հնարավորության առկայության դեպքում, այլապես լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությունն այդտեղ դրվում է արդեն լրացված ամփոփ առաջարկության թղթային տարբերակում, - 11-րդ տողում նշվում է հաստատման ամսաթիվը, ամիսը:Քայլ 2 – Ամփոփ առաջարկության 13-14-րդ տողերում շեղատառերով գրված (լիազորված մարմնի անվանումը) բառերի փոխարեն լրացվում է համապատասխան լիազորված մարմնի անվանումը:Քայլ 3 – Ամփոփ առաջարկության Ընկերությունների անվանումը Ա սյունակում լրացվում են Լիազորված մարմնի կառավարմանը վերապահված Ընկերությունների անվանումները: Ընդ որում, դրանք անհրաժեշտ է լրացնել այբբենական կարգով (ըստ տվյալ Լիազորված մարմնի կառավարմանը վերապահված Ընկերությունների թվաքանակի), միևնույն հերթականությամբ էլ (ըստ այբբենական կարգի) հարկ է դրանք փոխանցել հաջորդող վահանակներ՝ ֆայլի 2-րդ վահանակից (Sheet1) սկսած, քանի որ ամփոփ առաջարկության Ընկերությունների անվանումը Ա սյունակի յուրաքանչյուր տողում ըստ բանաձևերի հաշվեգրվում են ֆայլի հաջորդող վահանակներից կոնկրետ այդ Ընկերության հաշվետվական տվյալներն՝ ըստ կոնկրետ հերթականության, կամ այլ կերպ ասած՝ ամփոփ առաջարկության Ընկերությունների անվանումը Ա սյունակի տողերի հերթական համարները համընկնում են ֆայլի հաջորդող վահանակների համարների հետ (այսինքն՝ տող 1-ը համապատասխանում է Sheet1-ին, տող 2-ը` Sheet2-ին և այսպես շարունակ): Ըստ այդմ, լրացմանը զուգընթաց հարկ է նաև փոփոխել համապատասխան վահանակի անվանումը և հերթական համարակալումներով Sheet գրառումների փոխարեն լրացնել տվյալ վահանակի ներսում ներկայացված Ընկերության անվանումը: Ամփոփ առաջարկության մեջ Ա սյունակում տողերի քանակը (30) ընտրվել է՝ նկատի ունենալով ամենաշատ Ընկերություններ ունեցող Լիազորված մարմնի Ընկերությունների թվաքանակը, այնպես որ յուրաքանչյուր Լիազորված մարմնի կառավարմանը վերապահված Ընկերությունների թվաքանակից ավել վահանակները չեն լրացվում:Քայլ 4 - Ամփոփ առաջարկության Կանոնադրական կապիտալում պետության բաժնեմասը 1-ին սյունակում նշվում է համապատասխան ընկերության կանոնադրական կապիտալի չափը՝ տոկոսային արտահայտությամբ (առանց տոկոսի նշագրման):Քայլ 5 – Ամփոփ առաջարկության Չվճարված կապիտալի չափը (կանոնադրական կապիտալի հայտարարված և փաստացի համալրված չափերի տարբերությունը) 3-րդ սյունակում նշվում է տվյալ Ընկերության չվճարված կապիտալի չափը (եթե նման հանգամանք առկա է)՝ դրամային արտահայտությամբ (հազ. դրամ):Քայլ 6 – Ամփոփ առաջարկության 9-12-րդ սյունակներում՝ ըստ դրանցում նշված տարեթվերի լրացվում են. համարիչում` Ընկերություննների յուրաքանչյուր տարվա վերջի դրությամբ կուտակված շահույթի (վնասի) չափը (պլյուս կամ մինուս նշանով), հայտարարում` Ընկերություննների տվյալ տարվա արդյունքներով շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո ստացված զուտ շահույթի (վնասի) չափը (պլյուս կամ մինուս նշանով):Ամփոփ առաջարկության հաշվետվական ձևի այն վանդակներում, որոնք բաց են լրացման համար, սակայն դրանցում առկա չեն լրացման ենթակա ցուցանիշներ, նշագրվում են 0-ներ (զրոներ), քանի որ այլ պարագայում հնարավոր է, որ բանաձևերում թվի ընթերցման խաթարում առաջանա:Ամփոփ առաջարկության հաշվետվական ձևի մնացած վանդակներում, որոնք պրոտեկտավորված են, հաշվետվական ցուցանիշներն ամրագրվում են ինքնաբերաբար՝ համապատասխան բանաձևերի և լինկերի միջոցով:Քայլ 7 – Ամփոփ առաջարկության 86-րդ տողի F-H և Q-S սյունակներում Ընկերությունների կողմից կազմելու պարագայում համապատասխան վանդակներում դրվում են Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի և խորհրդի նախագահի (առկայության դեպքում) ստորագրությունները (էլեկտրոնային եղանակով կամ թղթային տարբերակում), իսկ դրա 88-րդ տողի նույն սյունակներում գրվում են համապատասխանաբար նրանց անուն-ազգանունները՝ 85-րդ տողի B-E և N-P սյունակներում նշելով համապատասխան պաշտոնները, իսկ Լիազորված մարմինների կողմից կազմելու պարագայում այս հատվածի համապատասխան վանդակներում նշվում են կատարող ստորաբաժանման ղեկավարի և մասնագետի պաշտոնները՝ համապատասխանաբար գրելով նրանց անուն-ազգանուններն ու դնելով նրանց ստորագրությունները:Քայլ 8 – Ամփոփ առաջարկության 91-րդ տողի B սյունակում նշվում է հաշվետվական փաթեթի ներկայացման ամսաթիվը, ամիսը:Քայլ 9 – Ֆայլի 2-րդ վահանակում (Sheet1) Sheet1 գրառումը փոխարինվում է և նշվում է ամփոփ առաջարկության վահանակի Ընկերությունների անվանումը Ա սյունակի 1-ին տողում նշված Ընկերութան անվանումը՝ նույնը կատարելով նաև վահանակի ներսում A-D սյունակների 1-ին ու 2-րդ տողերում՝ «ընկերություն» բառի, ինչպես նաև F-M սյունակների 3-րդ տողում (հաշվետվական ձևի ներքին համարակալմամբ՝ «1.»)՝ «ԲԸ» հապավման դիմաց, համապատասխանաբար Sheet2-ի գրառումը փոխարինվում է և նշվում է ամփոփ առաջարկության վահանակի Ընկերությունների անվանումը Ա սյունակի 2-րդ տողում նշված Ընկերության անվանումը և այդպես շարունակ (տես` սույն ուղեցույցի 3-րդ քայլի նկարագրությունը):Քայլ 10 – Ֆայլի 2-րդ վահանակից սկսած մյուս բոլոր լրացվող վահանակներում F-M սյունակների 5-րդ տողում (հաշվետվական ձևի ներքին համարակալմամբ՝ «3.») պարտադիր լրացվում է ընկերության հարկ վճարողի հաշվի համարը (ՀՎՀՀ)՝ ըստ վանդակների (յուրաքանչյուրում՝ ՀՎՀՀ-ի մեկական թվանիշ), իսկ N-Օ սյունակների 6-րդ տողում (հաշվետվական ձևի ներքին համարակալմամբ՝ «6.») նշվում է հաշվետվական փաթեթի ներկայացման ամիսը, ամսաթիվը:Քայլ 11 – Յուրաքանչյուր վահանակում լրացվում են միայն տվյալ վահանակի վրա նշված Ընկերության 2021թ. ֆինանսական հաշվետվություններում (2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվապահական հաշվեկշռի և 2021թ. ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության) և շահութաբաժնի հաշվարկում առկա հաշվետվական տվյալներն՝ ըստ համակարգչային ծրագրի կողմից թույլ տված (լրացման համար բաց) վանդակների, որի արդյունքում ֆայլում առկա բանաձևերի և լինկերի միջոցով մեքենայաբար կիրականացվի ցուցանիշների ամփոփում ամբողջ ֆայլում:Ֆինանսական հաշվետվությունների (հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության) և շահութաբաժնի հաշվարկի հաշվետվական ձևերի այն վանդակներում, որոնք բաց են լրացման համար, սակայն դրանցում առկա չեն լրացման ենթակա ցուցանիշներ, նշագրվում են 0-ներ (զրոներ), քանի որ այլ պարագայում հնարավոր է, որ բանաձևերում թվի ընթերցման խաթարում առաջանա: Ֆինանսական հաշվետվությունների (հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության) և շահութաբաժնի հաշվարկի հաշվետվական ձևերի մնացած վանդակներում, որոնք պրոտեկտավորված են, հաշվետվական ցուցանիշներն ամրագրվում են ինքնաբերաբար՝ համապատասխան բանաձևերի միջոցով:PK ! X%I I word/footnotes.xml
PK ! HC C word/endnotes.xml
PK ! [ word/footer1.xml
PAGE \* MERGEFORMAT 1 PK ! @ word/theme/theme1.xml
PK ! g_h h word/settings.xml
PK ! WMA7 7 word/webSettings.xml
PK ! FЗЄ Є word/styles.xml
PK ! "E E word/numbering.xml
PK ! i word/fontTable.xml
PK ! UЭ docProps/app.xml
Normal817113167507Microsoft Office Word06217falseTitle1false8806falsefalse16.0000PK eT+ docProps/core.xmlArshaluys Hovsepyan1172018-02-07T12:59:00Z2014-10-21T11:58:00Z2022-04-08T13:25:00Zhttps://mul2-minfin.gov.am/tasks/455718/oneclick/Ughetsuyts-Lratsman.docx?token=1dddd51844473a97f79979e3dc49d4e2PK ! z!0:- - [Content_Types].xmlPK ! N N ^ _rels/.relsPK ! > > word/_rels/document.xml.relsPK ! Yo o M word/document.xmlPK ! X%I I ! word/footnotes.xmlPK ! HC C d) word/endnotes.xmlPK ! [ 0 word/footer1.xmlPK ! @ ; word/theme/theme1.xmlPK ! g_h h U word/settings.xmlPK ! WMA7 7
word/webSettings.xmlPK ! FЗЄ Є s word/styles.xmlPK ! "E E pE word/numbering.xmlPK ! i 3 word/fontTable.xmlPK ! UЭ z docProps/app.xmlPK eT+ docProps/core.xmlPK