ԹԵԺ ԳԻԾ
Հայաստանի կառավարությունը 2017 թ. պետական գնումների ոլորտում իրականացրել է լուրջ բարեփոխումներ
25.09.2017

Հայաստանի կառավարությունը 2017 թ. պետական գնումների ոլորտում իրականացրել է լուրջ բարեփոխումներ, որոնց արդյունքում պարզեցվել է գնումների գործընթացը, ապահովել թափանցիկություն և մրցակցության խթանում: Ազգային ժողովը 2016թ. դեկտեմբերին ընդունել է «Գնումների մասին» նոր օրենքը (ուժի մեջ է մտել 2017թ.), այնուհետև ընդունվել են նրանից բխող այլ իրավական ակտերը: Նախարարը շեշտել է, որ ձևավորվել է գնումների արտադատական բողոքարկման գործուն և անկախ համակարգ՝ հաշվի առնելով միջազգային փորձը: «Գնման գործընթացների թափանցիկության և հրապարակայնության աստիճանի բարձրացման, հնարավոր կոռուպցիոն դեպքերի կանխարգելման, ինչպես նաև այլ գործընթացների նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողության աստիճանը բարձրացնելու նպատակով ներդրվել է գնման գործընթացներին փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը բացառող համակարգ»,- մանրամասնել է Վարդան Արամյանը:

Այլ տեսահոլովակներ