Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի աշխատանքների կազմակերպման բաժինը կազմակերպում է պետական գանձապետական պարտատոմսերի անմիջական վաճառք` իրականացնելով դրանց հաշվառումը և սպասարկումը: Գանձապետական պահառուի միջոցով պետական գանձապետական պարտատոմսեր ձեռք բերելիս ներդրողները համագործակցում են պետության հետ:

Գանձապետական պահառուի նպատակն է աջակցել այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են հուսալի և ապահով ներդնել իրենց խնայողությունները: Գանձապետական պահառուի միջոցով պետական գանձապետական պարտատոմսեր կարող են ձեռք բերել ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ներդրողի  կողմից ստացված եկամուտը չի հարկվում պետության կողմից, իսկ Գանձապետական պահառուն ներդրողների սպասարկումն իրականացնում է առանց միջնորդավճարների:

Պետական գանձապետական պարտատոմսերը թողարկվում են  ՀՀ կառավարության 2017թ. ապրիլի 13-ի N 381-Ն որոշման համաձայն:

Պետական կարճաժամկետ պարտատոմսերը, միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերը Գանձապետական պահառուի միջոցով տեղաբաշխվում են ուղղակի վաճառքի ձևով՝ յուրաքանչյուր տեղաբաշխման ենթակա ծավալի կամ միջակայքի առավելագույն ծավալի մինչև տասը տոկոսի չափով: Միջնաժամկետ և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր ձեռք բերելիս ներդրողներն իրենց եկամուտը ստանում են սահմանված ժամանակահատվածում` կիսամյակային պարբերականությամբ արժեկտրոնների միջոցով, իսկ պետական կարճաժամկետ պարտատոմսեր ձեռք բերելիս` սահմանված ժամկետի վերջում:

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվում են միայն Գանձապետական պահառու համակարգի միջոցով, ազատ վաճառքի ձևով, ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով սահմանված ժամանակահատվածում և վաճառվում են բացառապես ֆիզիկական անձանց: Այս պարտատոմսերը կարող են թողարկվել 3 ամսից մինչև 25 տարի մարման ժամկետով և վաճառվել անվանական արժեքով կամ անվանական արժեքի նկատմամբ հավելավճարով: Խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր ձեռք բերելիս ներդրողներն իրենց եկամուտն ստանում են սահմանված ժամանակահատվածում` եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան պարբերականությամբ արժեկտրոնների միջոցով:

Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը գրավադրման, նվիրատվության և առք ու վաճառքի ենթակա չեն, սակայն հետգնման օրերին ներդրողներին հնարավորություն է ընձեռվում ցանկության դեպքում պարտատոմսերը հետ վերադարձնել թողարկողին և ստանալ մինչ հետգնման պահը հաշվարկված ամբողջ եկամուտը:

Պետական գանձապետական պարտատոմսեր Գանձապետական պահառուի միջոցով հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով Երևան քաղաքում առևտրային բանկերի տարածքներում տեղակայված գանձապետական պահառուի սպասարկման կետեր կամ առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով:

Առցանց եղանակով պետական գանձապետական պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է նույնականացման քարտի միջոցով գրանցվել համակարգում, ստանալ նույնականացման բանալի ու գաղտնաբառ և մուտք գործել համակարգ: Նույնականացման քարտ չունեցող ֆիզիկական անձինք կարող են նույնականացման բանալին ու գաղտնաբառն ստանալ Գանձապետական պահառուի սպասարկման կետերում:

 Սպասարկման կետերի հասցեներն են՝

  • Ամիրյան 23/1` Հայէկոնոմբանկի տարածք,
  • Տիգրան Մեծի 24` Արդշինբանկի «Էրեբունի» մասնաճյուղի տարածք,
  • Կոմիտաս 49` Կոնվերսբանկի «Կենտրոնական» մասնաճյուղի տարածք:

 Մանրամասների համար կարող եք դիմել Գանձապետական պահառուի աշխատանքների կազմակերպման բաժին հետևյալ հեռախոսահամարներով` (+37411) 910-422, (+37411) 910-423

 

Գանձապետական պահառուի տեղեկագիր 

Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսերի ձեռքբերման ուղեցույց

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին

Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

    Սույն թվականի հոկտեմբերի 16-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00&...