ԹԵԺ ԳԻԾ

ՀՀ ֆինանսների նախարարությունում գործող վճարումների պետական էլեկտրոնային համակարգը (e-payments.am) Ձեզ հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի, հարկային պարտավորությունների, տեղական տուրքի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարը կամ վարչական տուգանքները վճարել էլեկտրոնային եղանակով:
Վճարումները կարելի է կատարել օգտագործելով ArCA կամ MasterCard վճարային քարտերը, ինչպես նաև վիրտուալ ArCA քարտը:
Համակարգը ընդունում է նաև համայնքային վճարումներ (օրինակ` գույքահարկ, հողի հարկ, աղբահանության վճար և այլն) Երևան քաղաքի բոլոր համայնքների, ինչպես նաև Գյումրի և Վանաձոր քաղաքների համար: Հետագայում համակարգը կներառի նաև ՀՀ այլ համայնքներ:
Օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիները և այլ երկրների քաղաքացիները կարող են վճարումներ կատարել հյուպատոսական ծառայությունների (օրինակ` անձնագրի ստացում, մուտքի արտոնագրի ստացում և այլն) տրամադրման համար:
Համակարգի աշխատանքի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել e-payment@minfin.am  հասցեով կամ զանգահարելով 011 910 410:

Համակարգ մուտք գործելու համար սեղմեք այստեղ

Վճարումներ կարող եք կատարել նաև բանկային համակարգի միջոցով:

Նորություններ  ➤

Նորության նկար

Հրապարակվել է 2022թ. պետական բյուջեի պարզեցված հաշվետվությունը

Հարգելի' գործընկերներ, Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ ֆինանսների...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այցելել են Ֆինանսների նախարարություն

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ուսումնական ծրագրի շրջանակում հուլիսի 31-ին տեղի է ունեցել

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

Սույն թվականի սեպտեմբերի 26-ին, 27-ին, 28-ին ժամը 11:00-13:00 և ժամը 15:00-17:00 ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա հանրային...