ԹԵԺ ԳԻԾ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
11.07.2018
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
Հուլիսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացմանը, մասնավորապես, տարանցիկ բեռնափոխադրումների մասով փոխադարձ նպաստավոր պայմանների ստեղծմանն առնչվող հարցեր:
Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը, ինչպես նաև զարգացնել հարաբերությունները այլ ուղղություններով:
Սեյեդ Քազեմ Սաջջադն ընդգծել է, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները մշտապես եղել են թափանցիկ, ինչն էլ իր հերթին նպաստել է համագործակցության շարունակականությանը և ընդլայնմանը:
Կողմերը քննարկել են նաև հարկային քաղաքականության և վարչարարության բարելավմանը, «Մեղրի» ազատ տնտեսական գոտուն, Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրին առնչվող և մի շարք այլ հարցեր: