Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ֆինանսների նախարարը ներկայացրել է 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
23.04.2020
Ֆինանսների նախարարը ներկայացրել է 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ապրիլի 23-ին Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Ներկայացնելով հիմնական  ցուցանիշները նախարարը տեղեկացրել է, որ 2019 թվականի տվյալներով արձանագրվել է տնտեսության 7․6 տոկոս իրական աճ։ Սա, ըստ նախարարի, այն պայմաններում, երբ  համաշխարհային տնտեսությունն աճել է 2․9 տոկոսով։ Ըստ ներկայացված տվյալների, տնտեսության աճի մեջ նշանակալի ազդեցություն է ունեցել ծառայությունների ոլորտը՝ 5․2 տոկոսով և արդյունաբերությունը՝ 1․9 տոկոսով։ Հաշվետու տարում միջին գնաճը կազմել է 1․4 տոկոս, որը կառավարելի միջակայքում է եղել։ 2019-ին Եկամուտների մեջ տեսակարար կշիռ է ունեցել հարկային եկամուտների մակարդակը՝ շուրջ 94 տոկոս կամ 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ։ 2019 թվականին առաջին անգամ արտաբյուջետային հաշիվները  պետական բյուջեի մաս են դարձել և հաշվետու տարվա ընթացքում դրանք դադարել են են գոյություն ունենալ։

«Տնտեսական աճի բարձր տեմպերի պարագայում մեզ հաջողվել է ունենալ համարժեք արձագանքող հարկաբյուջետային քաղաքականություն, և մենք ձևավորել ենք այն միջավայրը, որը թույլ է տվել ունենալ որոշակի հարկաբյուջետային տարածք նոր պարտք ներգրավելու և ներգրավված պարտքի միջոցով հակազդելու այն բացասական սպասումներին, որոնք ակնկալվում են փոփոխված իրավիճակով պայմանավորված»,- ընդգծել է նախարարը: 

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի նոյեմբերի 19-ին և 21-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, նոյեմբերի 20-ին ժամը 11:00-13:00 ՀՀ ֆինանսների նախարարության վ...