Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է «CitiBank»-ի հանրային հատվածի խմբի ղեկավար և կառավարիչ տնօրեն Ջուլի Մոնակոյի հետ
05.02.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է «CitiBank»-ի հանրային հատվածի խմբի ղեկավար և կառավարիչ տնօրեն Ջուլի Մոնակոյի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է «CitiBank»-ի հանրային հատվածի խմբի ղեկավար և կառավարիչ տնօրեն Ջուլի Մոնակոյի հետ: Մոնակոն շնորհակալություն է հայտնել նախարարին համագործակցության, ինչպես նաև փոխադարձ վստահության համար։

Ներկայացնելով Հայաստանի ընդհանուր տնտեսական և քաղաքական վիճակը՝ նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է ներդրումների ներգրավման գործընթացին: Նախարարը, մասնավորապես, խոսել է Ներդրումների աջակցության ազգային կենտրոնի մասին և նշել, որ առաջիկայում նախատեսվում է զարգացնել կենտրոնի կարողությունները: Կողմերը խոսել են նաև Հայաստանում բավականին արագ զարգացող ՏՏ ոլորտի և ոլորտում ակտիվ, լուրջ պոտենցիալ ունեցող կազմակերպությունների մասին:

Սփյուռքից ներդրումներ ներգրավելու համատեքստում նախարարն ընդգծել է, որ նախատեսվում է ակտիվ ջանքեր գործադրել սփյուռքի հետ համագործակցության ամրապնդման և ներդրումների ներգրավման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Մոնակոն անդրադարձել է ներդրումների ներգրավման նպատակով Business Council for International Understanding (BCIU) կազմակերպության հետ համագործակցության հնարավորություններին:  Կողմերը մտքեր են փոխանակել «BCIU»-ի աջակցությամբ Հայաստանում ներդրումների խթանման ուղղությամբ հնարավոր քայլերի մասին, ինչպես նաև պայմանավորվել շարունակել երկխոսությունն այդ համագործակցության կյանքի կոչման ուղղությամբ: 

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...