Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
«2018 թ. ՀՀ պետական բյուջե». քննարկում-սեմինար Հանքավանում
21.10.2017
«2018 թ. ՀՀ պետական բյուջե». քննարկում-սեմինար Հանքավանում

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ Հանքավանում մեկնարկել է երկօրյա սեմինար տնտեսական ոլորտի լրագրողների համար:  «2018 թվականի պետական բյուջե» խորագրի ներքո անցկացվող սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել հարկաբյուջետային կանոնների վերանայմանն ու արդիականացմանը, հաջորդ տարվա բյուջեի մակրոտնտեսական շրջանակին, ինչպես նաև արտաքին աշխարհի զարգացումներին, ՀՀ մակրոտնտեսական զարգացումներին և կանխատեսումներին, եկամուտների և ծախսերի շրջանակին:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2018 թվականին նվազեցվելու է մեկ տոկոսային կետով: «ՀՆԱ-ում շուրջ մեկ տոկոսային կետով պետական պարտքը դեպի նվազում է գնալու: 2014 թվականից այս կողմ շուրջ 13 տոկոսային կետով, այսինքն` յուրաքանչյուր տարի 5-7 տոկոսային կետով, աճում էր պետական պարտքը ՀՆԱ-ում: Իսկ այս տարի ջանքեր գործադրվեցին, որ այդ աճի տեմպը դադարի, աճը լինի ոչ թե 7, այլ՝ 3-4 տոկոսային կետով, իսկ 2018թ.-ին, ըստ գնահատականների, որոնք հիմնված են նաև փոխարժեքների կայուն սցենարի հաշվարկի վրա, մեկ տոկոսային կետով պարտք/ՀՆԱ ցուցանիշը կնվազի», - պարզաբանել է նախարարը:

Աշխարհի տնտեսությունները ճգնաժամին արձագանքել են խթանող հարկաբյուջետային քաղաքականությամբ: Արդյունքում, ճգնաժամից հետո աճել են կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը վերջին տարիներին եղել է հակացիկլիկ, մինչդեռ նախքան 2009 թվականի ճգնաժամը եղել է չեզոք կամ ընդլայնողական: Ընդ որում, ճգնաժամից հետո հարկաբյուջետային քաղաքականությունը շեղվել է ոսկե կանոնից պետական ընթացիկ ծախսերի և կապիտալ ծախսերի մասով: Ոսկե կանոնը, ըստ Հայրապետյանի, սահմանում է, որ պետական բյուջեի կապիտալ ծախսերը պետք է մեծ լինեն պետական բյուջեի պակասուրդից:

Հայաստանի պետական ներդրումները գտնվում են հարաբերականորեն ցածր մակարդակում: Արդյունքում, պետական պարտքը 2016թ. գերազանցել է ՀՆԱ-ի 50 տոկոսը: Հայաստանում պարտքը կայունացնող ներկա կանոնն է` կառավարության պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60 տոկոսը: Հիսուն տոկոսը գերազանցելու դեպքում հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը: Այս կանոնների պահանջներին չհամապատասխանող` կառավարության պարտք առաջացնող գործարքն առ ոչինչ է: Այս կանոնները, ըստ ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի, կոշտ են և հարկաբյուջետային քաղաքականությանը չեն տալիս բավարար ճկունություն և ավելի մեծ դեր տնտեսության կայունացման հարցում: Բացի այդ, չեն նախատեսում բացառություններ, օրինակ` ճգնաժամ, աղետ, պատերազմ: Այս առնչությամբ նշվել է, որ ցնցումների դեպքում չի բացառվում, որ ՀՀ-ն կգնա օրենսդրական փոփոխության:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

  Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, ապրիլի 30-ին ժամը 11:00-13:00  ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 1 դահլիճում (ք.Երևան, Մելիք-Ադամյան 1)