Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին
22.04.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 22-ին ընդունել է  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, ինչպես նաև կողմերի այլ ներկայացուցիչներ:

Կողմերը քննարկել են մայիսի 14-ից 16-ը Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ տարեկան հանդիպման կազմակերպման աշխատանքներին և ընդգծվել, որ թիմերը ջանք չեն խնայում Հայաստանում ՎԶԵԲ աննախադեպ տարեկան հանդիպումը պատշաճ կազմակերպելու համար:

Կողմերը գոհունակություն են հայտնել այս գործընթացում ևս արդյունավետ փոխգործակցության և կառուցողական քննարկումների համար:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Մոսկվայում մասնակցել է ՌԴ ՖՆ հետ համագործակցության շրջանակներում քննարկումներին

Հուլիսի 7-ից 9-ը Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունների միջև երկկողմ համագործակցության շրջանակներում...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: