ԹԵԺ ԳԻԾ
Վարդան Արամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության պատվիրակությանը
31.08.2017
Վարդան Արամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև արդյունավետ համագործակցության և դրա հետագա շարունակականության կարևորությունը:

Կարևորվել են կառավարության օրակարգում գտնվող Թվային ռազմավարության մշակումը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման թվային համակարգի զարգացումը, էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների կտրուկ ավելացումը, պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակումը և այլ հարցեր: Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր: