ԹԵԺ ԳԻԾ

ՀՀ հանրային հատվածում ներքին աուդիտի համակարգը գործում է 2002 թվականից: 2010 թվականին պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտում ՀՀ կառավարությունը նախաձեռնեց բարեփոխումներ, որի արդյունքում մշակվեց Ներքին աուդիտի միջազգային լավագույն փորձին համապատասխանող նոր օրենսդրություն:

Ներքին աուդիտն անկախ, օբյեկտիվ հավաստիացման և խորհրդատվական գործառույթ է, որն ուղղված է կազմակերպության գործունեության արդյունքի մեծացմանը և բարելավմանը: Այն աջակցում է կազմակերպությանը հասնել իր նպատակներին` կազմակերպության ռիսկերի կառավարման, հսկողության ու կառավարչական գործընթացների համակարգված և կանոնակարգված գնահատման ու բարելավման միջոցով: