Hotline
Email
Հայաստանի Հանրապետության կողմից նոր եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ
01.10.2019
Հայաստանի Հանրապետության կողմից նոր եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ
  • 2019թ. սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխեց 500 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 4.2% եկամտաբերությամբ:
  • Նոր եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունը կազմում է 3.95%: Սա զգալիորեն ցածր է 2015թ. (7.150%) և 2013թ. (6.00%) թողարկված եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունից:
  • Տեղաբաշխման ցածր եկամտաբերությունը պայմանավորված էր երկրի ռիսկի ներդրողների կողմից տրված ցածր գնահատականով: Եթե 2015թ. թողարկված 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսերի եկամտաբերության ձևավորման մեջ երկրի ռիսկի բաղադրիչը գնահատվել էր 551.8 բազիսային կետ (5.518 տոկոսային կետ), ապա նոր թողարկված նույն ժամկետայնությամբ եվրապարտատոմսերի համար ներդրողների կողմից երկրի ռիսկը գնահատվել է 242.8 բազիսային կետ (2.428 տոկոսային կետ): Արդյունքն արտացոլում է Հայաստանի Հանրապետության բարելավված միջազգային ընկալումը:
  • Սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում երրորդ եվրապարտատոմսի թողարկումն է, որի նպատակը 2020թ. մարվող եվրապարտատոմսերի վերաֆինանսավորումն է: Նոր թողարկմանը զուգահեռ՝ Հայաստանը հայտարարեց իր՝ 2013թ. թողարկված եվրապարտատոմսերի (6.00% արժեկտրոնով)  հետգնում, որի արդյունքում հետգնվեց շրջանառության մեջ առկա ծավալի ավելի քան 80%-ը (402,415,000 ԱՄՆ դոլար):

 

 

2019թ. եվրապարտատոմսերի տեղաբաշխման պայմանները

 

Թողարկող

Հայաստանի Հանրապետություն

Վարկանիշ

Ba3 (կայուն) Մուդիս / B+(դրական) Ֆիտչ

Տեղաբաշխված ծավալ

 500,000,000 ԱՄՆ դոլար

Գնանշման օր

2019թ. սեպտեմբերի 19

Վերջնահաշվարկի օր

2019թ. սեպտեմբերի 26

Մարման ժամկետ

2029թ. սեպտեմբերի 26

Արժեկտրոն

3.95%

Տեղաբաշխման գին

97.976

Եկամտաբերություն

4.2%

Շեղումը ԱՄՆ 10տ. ուղենշի նկատմամբ

 242.8 բ.կ.

Շեղումը միջին սվոփի նկատմամբ

 255 բ.կ.

Ցուցակում

 Եվրոնեքսթ Դուբլին (կարգավորվող շուկա)

Գլխավոր տեղաբաշխողներ

 J.P.Morgan, Citi