Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները
07.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են բյուջետային քննարկումները

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաև ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագիրը՝ ըստ ոլորտների:

ֆինանսների նախարարի պաշտոնակատարը նշել է, որ սոցիալական ապահովության ոլորտին 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 444,3 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 35,6 մլրդ դրամով։ ՀՀ առողջապահության ոլորտին կհատկացվի 91,7 մլրդ դրամ. 2018 թվականի համար նախատեսված ցուցանիշից ավելի է 8,6 մլրդ դրամով:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի՝ 2019 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է գործող կարգավորումներին համապատասխան և անհրաժեշտության դեպքում կարող է վերանայվել, քանի որ ընթացքի մեջ են գտնվում նաև պետական կառավարման համակարգում կառուցվածքային փոփոխությունները:

Գյուղատնտեսության ոլորտում  իրականացվող ծրագրերի համար նախատեսվում է 17,3 մլրդ դրամ, որից 5,8 մլրդ դրամը՝ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի միջոցով: Բնապահպանության ոլորտի համար նախատեսվում է 6,7 մլրդ դրամ, որտեղ առկա է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի 1.7 մլրդ դրամ մեծություն:

«ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները կամփոփվեն մշտական հանձնաժողովներում, ԱԺ պատգամավորների եւ խմբակցությունների՝ նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները կներկայացվեն ՀՀ ԱԺ աշխատակազմ: 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...