Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ

Հաճախ տրվող հարցեր

  • Ո՞ր դեպքում է ՖՆ գանձապետական հաշվին փոխանցում կատարվում և ի՞նչ փաստաթղթեր քաղաքացին կարող է ներկայացնել խնդիրը շտկելու համար։

    Հարկերի միասնական հաշվին վճարված, սակայն ՀՎՀՀ-ն նշված չլինելու կամ սխալ դաշտում նշված լինելու պատճառով հաշվին չմուտքագրված գումարները ճիշտ ՀՎՀՀ-ով հաշվին մուտքագրելու նպատակով վճարողը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնում է դիմում՝ նշելով վճարման տվյալները /վճարված գումարը, վճարման ամսաթիվը/ և ճիշտ ՀՎՀՀ-ն, որով ենթակա է գումարը մուտքագրման հարկերի միասնական հաշվին, դիմումին կից ներկայացվում է վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը:

     

    Օրինակ՝

     

     Կից ներկայացնելով օօ/աա/տտ թ-ի N վճարման անդորրագրի պատճենը՝ հայտնում եմ, որ կատարել եմ օօ/աա/տտ թ-ին x գումար վճարում 900008000490 հարկերի միասնական հաշվին: Հարկատուի ՀՎՀՀ-ն նշված չլինելու պատճառով /կամ սխալ դաշտում նշված լինելու պատճառով/ գումարը հաշվին չի մուտքագրվել: Խնդրում եմ x գումարը մուտքագրել 900008000490 հարկերի միասնական հաշվին՝ XXXXXXXX ՀՎՀՀ-ով:

     

  • Ինչպե՞ս է կատարվում եկամտահարկի վերադարձը և արդյոք կարո՞ղ է այն ուշանալ։

    Վարկառուին /համավարկառուներին/ եկամտային հարկի վերադարձը գանձապետարանը իրականացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ուղեկցող գրությունը, որով ներկայացվում է վճարման հանձնարարականը, ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հարկ ենք համարում նշել, որ հիմնականում վերադարձն իրականացվում է վերոնշյալ գրությունը գանձապետարան մուտքագրման օրը, կամ հաջորդ աշխատանքային օրը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գրությունը ստացվել է բանկային օրվա ավարտից հետո:

  • Ինչպե՞ս է ներկայացվում շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը

    Շահումով խաղի կազմակերպչի կողմից ներկայացված շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի կամ դրանում կատարվող փոփոխությունների, լրացումների համաձայնեցումն իրականացվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

     Շահումով խաղի կազմակերպիչը, շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը կամ դրանում կատարվող փոփոխությունները, լրացումները համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, ներկայացնելով լիազոր մարմին` երկու օրինակից: Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում` կանոնակարգին, առաջարկվող փոփոխություններին, լրացումներին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգին կամ դրա փոփոխություններին, լրացումներին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումը ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված շահումով խաղի կանոնակարգի կամ փոփոխությունների, լրացումների համաձայնեցված մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը` կանոնակարգին կամ դրա փոփոխություններին, լրացումներին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ:

    Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 29.07.2004թ. թիվ 1164-Ն որոշման` եթե շահումով խաղի կազմակերպչի կողմից շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների արդյունքում փոփոխվելու են N 4 ձևում նշված` շահումով խաղերի մասին ներկայացված տվյալները, ապա կազմակերպիչը ներկայացնում է նաև շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների ծագման սերտիֆիկատների պատճենները և շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի:

    Շահումով խաղի կազմակերպիչը ներկայացնում է նաև շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների ծագման սերտիֆիկատների պատճենները և շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի, այն դեպքում, երբ փոփոխվում են շահումով խաղերի վերաբերյալ տվյալներ, որոնք չեն հակասում համաձայնեցված շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգին:

    Շահումով խաղի կազմակերպման գործունեություն իրականացնողների համար շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի կազմման ուղեցույց և օրինակելի ձև

     

  • Ինչպե՞ս ընդգրկվել ներքին աուդիտի ծառայություն մատուցող կազմակերպությունների ցանկում

    «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկվելու նպատակով` ՀՀ ֆինանսների նախարարություն կարող են դիմում ներկայացնել այն կազմակերպությունները, որոնք ունեն ներքին և (կամ) արտաքին աուդիտի գործունեության առնվազն 3 տարվա փորձ և առնվազն երեք աշխատող, ովքեր բավարարում են հետևյան պահանջներին.

    1) ունեն Հայսատանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտորի որակավորում.
    2) ներքին և (կամ) արտաքին աուդիտի ոլորտում ունեն մասնագիտական գործունեության առնվազն 3 տարվա փորձ.
    3) համատեղությամբ չեն աշխատում այլ ներքին և արտաքին աուդիտի ծառայություններ մատուցող կազմակերպություններում:

    Ցանկում ընդգրկվելու նպատակով` կազմակերպությունները ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում.

    1)  դիմում.
    2) վերոնշյալ պահանջները բավարարող ներքին աուդիտորի որակավորում ունեցող երեք աշխատողների մասին տեղեկություններ՝ աշխատանքային գրքույկի, աշխատանքային պայմանագրի և անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները.
    3)  տեղեկանք ներքին կամ արտաքին աուդիտի գործունեության առնվազն 3 տարվա փորձ ունենալու մասին:

     

  • Ինչպե՞ս ընդգրկվել որակավորված ներքին աուդիտորների ցանկում

    «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկվելու նպատակով` ՀՀ ֆինանսների նախարարություն կարող են դիմում ներկայացնել այն անձիք, ովքեր ունեն աուդիտորի ներքոնշյալ որակավորումներից առնվազն մեկը.

    1. Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի միջազգայնորեն ճանաչված հետևյալ որակավորումներից առնվազն մեկը`

    1) ներքին աուդիտորների միջազգային ինստիտուտի կողմից իր կրթական ստանդարտներին համապատասխան անցկացված քննությունների արդյունքում տրված ներքին աուդիտորի որակավորումը (Certified Internal Audit- CIA) կամ հանրային հատվածի աուդիտորի որակավորումը (Certified Government Auditing Professional - CGAP).

    2) որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) կողմից անցկացված առնվազն բազային (ֆունդամենտալ) 9 քննության (F1-F9) արդյունքում տրված հաշվապահ-աուդիտորի որակավորումը.

    3) հանրային ֆինանսների և հաշվապահության արտոնագրված ինստիտուտի (Chartered Institute of Public Finance Accountancy` CIPFA) կողմից տրված որակավորումը.

    4) որակավորված հանրային հաշվապահների ամերիկյան ինստիտուտի (American Institute of Certified Public Accountants) կողմից տրված հանրային հաշվապահի որակավորումը (CPA):

    2. Հայաստանի Հանրապետությունում ներքին աուդիտի ոլորտում ընդունելի այլ կառույցների կողմից տրված հետևյալ որակավորումներից առնվազն մեկը`

    1) «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տրված աուդիտորի որակավորումը.

    2) Հայաստանի Հանրապետության հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) կողմից տրված աուդիտորի որակավորումը։

     

    Դիմումին կից պետք է ներկայացնել.
    - անձնագրի պատճենը.
    - համապատասխան որակավորումը հավաստող փաստաթղթի պատճենը.
    հայտարարություն:

  • Ինչպե՞ս ստանալ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա

    Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին»«Պետական տուրքի մասին»Աուդիտորական գործունեության մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը, աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի հայտի ձևը, լիցենզիայի ձևը, հայտարարության ձևը, աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած անձի, կառավարման մարմնի ղեկավարի, աուդիտորի հետ փոխկապակցված իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին տեղեկանքների ձևերը, աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկանքների ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի N 262 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 346-Ն որոշման համաձայն: 

    Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիան տրվում է անժամկետ: Լիցենզիան տրվում է նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 30-օրյա ժամկետում` Աուդիտորական ծառայությունների իրականացման և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հայտատուները աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում հայտը և կից փաստաթղթերը, որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման: Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար տարեկան պետական տուրքը կազմում է 250.000 ՀՀ դրամ: Հայտատուն աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական գանձապետարանի 900005016689 հաշվեհամարին վճարում է 250.000 ՀՀ դրամ և կարող է պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ լիցենզավորող մարմին չներկայացնել:

    Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումն ու դադարեցումը, ինչպես նաև լիցենզավորման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Պետական տուրքի մասին» և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքներով:

    Աուդիտ իրականացնող անձինք, «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում եռամսյակային հաշվետվություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության 26.01.2012թ. թիվ 82-Ն որոշմամբ հաստատված կարգով:

    Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար զանգահարել (+37411)800-367 հեռախոսահամարով

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակության հետ

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն հանրային հատվածի հաշվապահի որակավորման հանձնաժողովի նիստի վերաբերյալ

    Սույն թվականի հոկտեմբերի 16-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00, հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-13:00 և 15:00-17:00&...