Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
«Ֆիթչ» միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշը
23.11.2019
«Ֆիթչ» միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշը

Միջազգային Fitch Ratings վարկանիշային գործակալությունը մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի արտարժույթով  և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով:

Գործակալությունը բարձրացրել է նաև արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափը մեկ մակարդակով` «BB-»-ից դարձնելով «BB», ինչի շնորհիվ մասնավոր հատվածի ընկերություններն ու ֆինանսական հաստատությունները արտարժույթով և ազգային արժույթով պարտատոմսերի համար կարող են ստանալ երկրի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ:

Գործակալությունն արձանագրել է, որ Հայաստանի ինստիտուտները նպաստել են խաղաղ և սահուն քաղաքական անցմանը և ապագայում առավել կամրապնդվեն կառուցվածքային բարեփոխումների միջոցով: Գործակալությունը կարևորել է Կառավարության ստանձնած հանձնառությունը` վարելու կայուն մակրոտնտեսական քաղաքականություն և իրականացնելու կառուցվածքային բարեփոխումներ, այդ թվում՝ կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը, ինչպես նաև ուժեղացնելու ինստիտուտները և կառավարման համակարգը:

Գործակալության կողմից «BB-» սուվերեն վարկանիշ ունեցող երկրների թվում են նաև Հունաստանը, Թուրքիան, Բրազիլիան, Հորդանանը, Ուզբեկստանը, Բահրեյնը, Դոմինիկյան Հանրապետությունը, Բոլիվիան և Բանգլադեշը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...