Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը բարելավել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշը
30.07.2023
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը բարելավել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշը
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը բարելավել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը՝ «B+»-ից փոխելով «BB-»` «կայուն» հեռանկարով:
 
Հայաստանի վարկանիշի բարելավումը պայմանավորված է մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության ամուր շրջանակով և բարեփոխումների նկատմամբ վստահելի հանձնառությամբ:
 
Վերջին տարիների ցնցումներից հետո Հայաստանը շատ զգալի վերականգնում ու բարձր աճ է գրանցել և ակնկալվում է, որ այդ դրական դինամիկան կշարունակվի նաև առաջիկա տարիներին: Մասնավորապես, 2022թ. գրանցած 12.6 % տնտեսական աճից հետ գործակալությունը գնահատում է, որ 2023թ. ՀՀ տնտեսությունը կգրանցի 7.2% աճ, իսկ միջնաժակետում տնտեսական աճի ներուժը կբարձրանա:
 
Հայաստանի սուվերեն վարկանիշի բարելավմանը նպաստել է նաև այն, որ, չնայած հայկական դրամի արժևորմանը, ապրանքների և ծառայությունների արտահանման դինամիկան դրական է: «Ֆիթչ»-ն անկալում է, որ 2021թ. մակարդակի համեմատ 2025թ. բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կկրկնապատկվի:
 
Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կտրուկ նվազել է 2021թ. 60.2%-ից 2022թ. կազմելով ՀՆԱ-ի 47.6%, ինչը պայմանավորված էր նաև բարձր տնտեսական աճով, դրամի արժևորմամբ և ՀՀ կառավարության կողմից իրականացված ֆիսկալ կոնսոլիդացիայով: Գործակալությունն ակնկալում է, որ 2023-2025թթ. պարտքը կկայունանա ցածր մակարդակում՝ 47.6%-ի շուրջ:
Տնտեսության արտաքին դիրքը նույնպես բարելավվել է. վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի հավելուրդը 2022թ. կազմել է ՀՆԱ-ի 0.8%, 2021թ. 3.7% դեֆիցիտի համեմատ, որն էլ պայմանավորված է ապրանքների և ծառայությունների արտահանման բարձր պահանջարկով և դրամական փոխանցումներով:
 
Բացի այդ, կայուն արտաքին դիրքի շնորհիվ զուտ արտաքին պարտքը 2022թ. նվազել է հասնելով ՀՆԱ-ի 24.6%-ի 2021թ. 44.5%-ի համեմատ և ակնկալվում է, որ այն 2025թ. կհասնի ՀՆԱ-ի 16.1%-ի։

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...