Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
«Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այցելել են ՀՀ ֆինանսների նախարարություն
25.01.2024
«Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այցելել են ՀՀ ֆինանսների նախարարություն

«Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այսօր՝ հունվարի 25-ին, ճանաչողական այց են ունեցել ՀՀ ֆինանսների նախարարություն, որտեղ ծանոթացել են Նախարարության գործունեությանը, համակարգման ոլորտներին եւ ծրագրային ուղղություններին:

Նախարարության աշխատակիցներն աշակերտներին են ներկայացրել իրենց ստորաբաժանումների աշխատանքը, մասնավորապես՝ պետական պարտքի, ֆիսկալ ռիսկերի կառավարման ոլորտներում:

Հանդիպման ավարտին Նախարարության ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են դպրոցի սաների հարցերին:

Սա դպրոցի նմանատիպ երկրորդ այցն է, ինչը վկայում է աշակերտների շրջանում ՀՀ ֆինանսների նախարարության գործունեության շուրջ ձեւավորած հետաքրքրության մասին:

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Վաշինգտոնում ընթացող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...