Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
ԱՄՀ փորձագետ Սորեն Լանգոֆֆն այցելել է Ֆինանսների նախարարություն
15.08.2023
ԱՄՀ փորձագետ Սորեն Լանգոֆֆն այցելել է Ֆինանսների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարության և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) նախագծման և մշակման գործընթացում ԱՄՀ տեխնիկական աջակցություն շրջանակներում օգոստոսի 1-ից 11-ը տեղի է ունեցել ԱՄՀ Հարկաբյուջետային հարցերի դեպարտամենտի փորձագետ Սորեն Լանգոֆֆի այցը Ֆինանսնեի Նախարարություն:

Վերջինս հանդիպել է Ֆինանսների նախարությունում թվայնացման ոլորտը՝ մասնավորապես Կառավարության ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՖԿՏՀ) ներդրման աշխատանքները համակարգող, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանի հետ:

Միջազգային փորձագետին մանրամասն ներկայացվել են ԿՖԿՏՀ-ի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները, տրամադրվել են համապատասխան նախագծային փաստաթղթերը և հաշվետվությունները:

Մանրամասն քննարկվել են ծրագրային ապահովման ձեռքբերման նպատակով տեխնիկական առաջադրանքի նախագծի բովանդակությունն ու կառուցվածքը, ծրագրային ապահովման ներդրման գործընթացն ուղեկցող հնարավոր խնդիրներն ու ռիսկերը:

ԱՄՀ-ի փորձագետը հանդիպումներ է ունեցել ԿՖԿՏՀ ծրագրի հիմնական շահակից կողմերի` ԿՖԿՏՀ մշակման գործընթացում ներգրավված ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև պետական այլ մարմինների (ՀՀ ՊԵԿ, Քաղաքացիական ծառայության գրասենյակ) ներկայացուցիչների հետ:

Առաքելության վերջում ԱՄՀ փորձագետը հանդիպում է ունեցել ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ՝ նպատակ ունենալով ամփոփել իր տպավորություններն իրականացվող գործընթացների վերաբերյալ և ներկայացնել համապատասխան խորհրդատվությունը:

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...