Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Հայաստանի և Ռուսաստանի միջև հանրային ֆինանսների կառավարման ոլորտում 2017 թվականից հիմք դրված համագործակցությունը շարունակվում է
23.02.2021
Հայաստանի և Ռուսաստանի միջև հանրային ֆինանսների կառավարման ոլորտում 2017 թվականից հիմք դրված համագործակցությունը շարունակվում է

2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրվել է  համաձայնագիր, որի շրջանակներում Ռուսաստանը պարտավորվել է երեք տարիների ընթացքում գիտամեթոդական և տեխնիկական աջակցություն տրամադրել Հայաստանի ֆինանսների նախարարությունը հանրային ֆինանսների կառավարման ոլորտում:

Համաձայնագրի եռամյա գործունեության ընթացքում անցկացվել է ընդհանուր առմամբ 33 միջազգային, 56 կրթական սեմինարներ, որոնցում իրենց հմտություններն են զարգացրել ՀՀ ֆինանսների նախարարության բազմաթիվ աշխատակիցներ:

Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են ֆինանսատնտեսական ոլորտը կարգավորող օրինագծեր, փոփոխություններ են կատարվել Հարկային օրենսգրքում, բարեփոխումների հայեցակարգ միջազգային հարկահավաքության և թվային տնտեսության ոլորտում և այլն:  

«Ինտելեկտուալ հարթակներում տարբեր ձևաչափերում համատեղ աշխատանքը`սեմինարներ, կրթական ծրագրեր, համաժողովներ, կլոր սեղաններ, էլ ավելի է մերձեցնում երկու երկրների գործընկերներին: Նրանք  անկեղծ ջանասիրությամբ  փորձում են հանրային ֆինանսների կառավարման ոլորտում գտնել առաջադրված խնդիրների լուծման անհրաժեշտ ուղիներ», -ամփոփելով համագործակցության առաջին եռամյա ծրագիրը ասում է ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը:

Հաշվի առնելով Ծրագրի դրական արդյունքները երկու երկրների ֆինանսների նախարարությունները 2019 թ. կնքել են նոր համաձայնագիր, որի հիման վրա 2020 թվականից շարունակվում է արդեն երկրորդ եռամյա Ծրագիրը:

Ծրագրի մասին մանրամասն՝ այստեղ

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...