Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը
30.06.2023
Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը

2023թ. հունիսի 30-ից հուլիսի 1-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալներ, եկամուտների ծառայության պետը, Վրաստանի ազգային բանկի նախագահի տեղակալը և այլ պաշտոնատար անձինք:

Աշխատաժողովի ընթացքում երկու երկրների մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել շնորհանդեսներով, քննարկումներ են ծավալվել մակրոտնտեսական քաղաքականությանը, ընթացիկ տարածաշրջանային մարտահրավերներին, հարկային և մաքսային քաղաքականությանն ու վարչարարությանն առնչվող հարցերի շուրջ:

Աշխատաժողովի ավարտին ստորագրվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Հուշագրով նախատեսվում է համագործակցության ակտիվացում և փորձի փոխանակում բյուջետավորման, մակրոտնտեսական, հարկաբյուջետային, պարտքային, ինչպես նաև հարկային քաղաքականությունների և կողմերի միջև փոխհամաձայնեցված այլ ոլորտներում:

      

 

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների

ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար ՀՀ ՖՆ-ԲՄԱՇՁԲ-25/1 ծածկագրով գնման ընթացակարգի շրջանակում մասնակցության հայտերի ներկայացման վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում ենք, որ էլեկտրոնային գնումների www.armeps.am համակարգի միջոցով հրապարակված՝ ՀՀ ֆինանսների նախարարութ...