Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին
12.03.2019
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և բարձր է գնահատել երկու երկրների գործընկերային հարաբերությունները: Նա դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններն ու բարեփոխումների օրակարգը: Ջանջուղազյանը նշել է, որ այս համատեքտում նախարարությունն ունի հավասարակշռության պահպանման և ֆինանսական կարգապահության ապահովման գործառույթ, որը թույլ կտա առավելագույն արդյունք ստանալ ծախված միջոցների դիմաց:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ֆիսկալ կանոններին, հարկային համակարգի փոփոխություններին, պետական պարտքի կայունացմանը, ինչպես նաև դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքակության միջոցով մակրոտնտեսական ռիսկերի կառավարելիությանը, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հաջող բանակցությունների ընթացքին: Վերջինիս առնչությամբ դեսպանն ընդգծել է, որ դա կնպաստի Հայաստանի նկատմամբ միջազգային ֆինանսական հանրության վստահության ամրապնդմանը:

Քննարկվել են նաև երկրում ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ստեղծման նախապայմանները և հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնումն այս ուղղությամբ:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Վաշինգտոնում ընթացող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...