Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը
19.03.2019
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը

Մարտի 19-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգը և դրա զարգացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերի և համաձայնագրերի կատարման փուլերին և ակնկալվող արդյունքներին:

Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել բանկի հետ համագործակցությունը և կարևորել վերջինիս աջակցությամբ մի շարք ոլորտներում իրականացվող ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովումը: Օլաֆ Զիմելկան իր հերթին պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել առկա երկխոսությունը:

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: