Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
08.10.2018
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը:
Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի առանձնահատկությունները` մասնավորապես նշելով, որ բյուջեն այսուհետև ներառելու է արտաբյուջետային հաշիվների նախագծերը և կազմվելու է ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Նա նաև ընդգծել է, որ բյուջեն նախագծվել է նախորդ տարի խորհրդարանի կողմից հաստատված նոր հարկաբյուջետային կանոններին համապատասխան:
Նախարարը կարևորել է մի շարք առանցքային ուղղություններով տարվող քննարկումները, որոնցից են` տնտեսական աճի մոդելը, հարկային համակարգի փոփոխությունները, ոլորտային ռազմավարությունների մշակումն ու վերանայումը և կառուցվածքային փոփոխությունները:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են մարդկային կապիտալի զարգացման, առաջնահերթությունների ճիշտ սահմանման և ծրագրերի իրականացման տեսանկյունից հասցեական ու արդյունքահեն քաղաքականության մշակման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերին, պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել դրանց արդյունավետության բարձրացման նպատակով: Քննարկվել է «Երկրի գործընկերության շրջանակ» ծրագրի իրականացման հնարավորությունը և վերջինիս ինդիկատիվ ուղղությունները:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...