Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության դեսպանին
16.01.2019
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության դեսպանին

Հունվարի 16-ին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Կողմերը կարևորել են հարևան պետությունների միջև սերտ համագործակցության պահպանումն ու ընդլայնումը`ընդգծելով դրական փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է հարկային քաղաքականության ընդհանուր ուղղություններին` նշելով, որ հարկային համակարգում նախատեսվող փոփոխությունները գտնվում են ակտիվ քննարկումների փուլում: Նա ընդգծել է, որ փոփոխությունները կիրականացվեն հավասարակշռված և արդար մոտեցումների կիրառմամբ, և դրանց ճիշտ ընկալման նպատակով քննարկումներում լայնորեն ներգրավված են նաև հասարակության շահագրգիռ շերտերը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...