Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին
07.05.2019
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

Մայիսի 7-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Շոմբի Շարփին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առկա համագործակցության ընդլայնման հեռանկարներին: Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ համատեղ ծրագրերը պետք է լինեն հասցեական, իրատեսական և շոշափելի արդյունքներ գրանցեն տնտեսության մեջ: Ըստ նրա` պետք է կատարվեն համապատասխան ոլորտային ուսումնասիրություններ և իրականացվեն կանխատեսելի վարքագիծ ունենող ծրագրերը:

Շոմբի Շարփին կարևորել է ֆինանսների նախարարության դերակատարումն այս գործընթացում և տեղեկացրել, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը կհամալրվի համապատասխան մասնագետներով` առավել արդյունավետ և մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով: Նա նշել է, որ շուտով կմեկնարկի հաջորդ տարիների համագործակցության շրջանակի` ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի մշակման գործընթացը, և փորձագետների մակարդակով երկկողմ հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն փոխշահավետ պայմաններով ծրագրի նախապատրաստմանը:

Նորություններ  ➤

Նորության նկար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Վաշինգտոնում ընթացող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում քննարկումներ է...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ:

Հայտարարություններ  ➤

Նորության նկար

Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ քննարկումների օրվա վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության Մելիք-Ադամյան 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ ֆինանսների նախարարության 2...