Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Սինգապուրի Հանրապետության ավագ նախարարին
01.10.2019
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Սինգապուրի Հանրապետության ավագ նախարարին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ֆինասների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Սինգապուրի Հանրապետության ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Ջանջուղազյանը ներկայացրել է ՀՀ մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու պարտքի արդյունավետ կառավարմանն ուղղված քայլերը, հարկաբյուջետային կանոնների կիրառման սկզբունքները և բարենպաստ գործարար միջավայրի ու ներդրումների ներգրավմանը նպաստող պայմանների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարարն անդրադարձել է նաև հարկային ոլորտի բարեփոխումներին՝ նշելով, որ նպատակ է դրվել վերհանել ոլորտում առկա խնդիրները և առաջարկել համապարփակ լուծումներ:

Թարման Շանմուգարատնամն իր հերթին ներկայացրել է Սինգապուրի պրոգրեսիվ հարկաբյուջետային համակարգը, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում վարվող արդյունքահեն քաղաքականության սկզբունքները, ինչպես նաև պահպանողական մոտեցումների դերը պետական կառավարման համակարգում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կարողությունների զարգացմանը, երկրի վստահելիության տեսանկյունից միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության առանձնահատկություններին և տնտեսական աճի խթանմանն ուղղված քայլերին առնչվող հարցեր:

Ս.թ. հուլիսի 8-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին» համաձայնագիրը: Համաձայնագրի կիրառությունը երկու կողմի ներդրողների համար կձևավորի կանխատեսելի հարկային դաշտ, կխթանի երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային հոսքերը, ինչպես նաև կակտիվացնի առևտրատնտեսական կապերը: Այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը սկսել է համաձայնագրի վավերացման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը, որոնք ավարտելուց հետո համաձայնագիրը ներկայացվելու է ՀՀ Ազգային ժողով վավերացման համար:

Նորություններ  ➤

Նորության նկար

Կառավարությունում քննարկվել է ՄԺԾԾ մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Հունիսի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: