Էլ. փոստ
ԹԵԺ ԳԻԾ
Էլ. փոստ
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՎԶԵԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրենին
31.07.2018
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՎԶԵԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրենին

 

Հուլիսի 31-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին:

Ատոմ Ջանջուղազյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ կան առկա գործակցությունը խորացնելու եզրեր:

Ֆրանս Վիկերսը ևս կարևորել է Հայաստանի հետ գործակցությունը և հայտնել, որ բանկն առավելապես համագործակցում է մասնավոր հատվածի հետ և պատրաստ է նպաստել պետություն-մասնավոր հատված գործընկերության ընդլայնմանը: ՎԶԵԲ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանում հարկային բարեփոխումների գործընթացը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև գործակցության զարգացմանն ուղղված հարցեր և անդրադարձել նախարարության ոլորտային բարեփոխումներին, մասնավորապես, Հայաստանում ներդրված պարտքը կայունացնող հարկաբյուջետային քաղաքականությանը: Նախարարը նշել է, որ Հայաստանը 2019 թվականին անցում է կատարելու ծրագրային բյուջետավորմանը, քանի որ դա հնարավորություն կընձեռի առավել ճշգրիտ գնահատել ծախսերի արդյունավետությունը: 

Նորություններ  ➤

Նորության նկար

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

Հունիսի 26-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված...

Նախաձեռնություններ  ➤

Նորության նկար

ՖՆ կին աշխատակիցները մասնակցել են տոնական միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը

Կանանց միամսյակի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կին աշխատակիցների համար կազմակերպվել են հանդիպում-միջոցառումներ, որոնք կրում էին ժամանցային-ճանաչողական բնույթ: